Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.11.2016 | 00:02

Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։ Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։ Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես։ Մի՛ հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը։ Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով։ Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպեսզի չկորցնես քո ունեցվածքը։ Դես ու դեն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։ Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։


Սիրաքի իմաստասիրությունը 9. 1-8

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ